Մեր առաքելությունը

Արցախից բռնի տեղահանված անձանց՝ Հայաստանում ինտեգրմանը նպաստելու գործում կարևորվում է կառավարության/տեղական ինքնակառավարման մարմինների և հանրության միջև համագործակցությունը և աջակցությունը, որը, ի թիվս այլնի, կարող է դրսևորվել վերջիններիս իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացմամբ: Այս առումով, մենք պատրաստակամ ենք ստանալ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրներին առնչվող Ձեր հայտերը և աջակցել Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ դրանց լուծման հարցում։
Բացի այդ, հարթակը միտված է աջակցել Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրների լուսաբանմանը, նրանց իրավունքների և պաշտպանության երաշխիքների վերաբերյալ իրավական իրազեկմանը, ինչպես նաև՝ ներկայացված հայտերի վերլուծությունների հիման իրավասու մարմինների կողմից փաստարկված բարեփոխումների իրականացմանը՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված անձանց արդարադատության հասանելիության ու պաշտպանության մակարդակի բարձրացմանը։

Արագ արձագանք

Իրավական խնդիրներին առնչվող առցանց ներկայացված Ձեր հայտի վերաբերյալ մեր փորձագետի կողմից կտրամադրվի պատասխան երեք աշխատանքային օրվա ընթացքում։

Ներկայացնել հայտ

Լուսաբանում

Ձեր համաձայնությամբ՝ մենք կլուսաբանենք և կհանրայնացնենք Ձեր պատմությունը՝ Ձեր իրավական կարիքները լսելի դարձնելու, խնդիրները լուծելու և իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։

Իմանալ ավելին

Իրազեկում

Մենք կօգնենք Ձեզ լինել իրազեկ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների և պաշտպանության երաշխիքների մասին։

Իրազեկում

Բարեփոխումներ

Ձեր հայտերից հավաքագրված օրենսդրական բացերի և առկա խնդիրների համակարգային լուծման նպատակով մեր կողմից կմշակվեն և իրավասու պետական և ՏԻՄ մարմիններին կհասցեագրվեն հանրային քաղաքականություների բարելավման առաջարկություններ։

Բարեփոխումներ

Շահառուներ

Վերջին նորությունները

Հաջողության պատմություններ

Սույն բաժնում ներկայացվելու են հարթակի, «Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության» ՔՀԿ ցանցի եւ վերջինիս քարտուղարությունը համակարգող «Իրավաբանների հայկական ասոցիացի» ՀԿ-ի օժանդակությամբ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող շահառուների հաջողությամբ հանգուցալուծված գործերը։

Իրավական հաղթանակ․ Բռնի տեղահանված անձի խնամքի նպաստը վերականգնվեց, բռնագանձված գումարը հետ վերադարձվեց

Արցախից բռնի տեղահանվելուց հետո Մարիամ Բադասյանը փորձում էր նոր կյանք սկսել Հայաստանում։ Սակայն մի օր նա անսպասելիորեն հայտնվեց խնդրի առաջ
Կարդալ ավելին

Սոցիալական աջակցության հասանելիության իրական հաղթանակ՝ չորս ընտանիքի համար

Արցախից բռնի տեղահանվածների համար «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից ստեղծված «Armrights.am» առցանց հարթակը դարձավ վստահելի ուղեկից՝ սոցիալական պաշտպանության և իրավական արդարության ճանապարհին։ Հարթակի միջոցով բազմաթիվ ընտանիքներ կարողացան ստանալ ոչ միայն իրավական խորհրդատվություն, այլև գործնական աջակցություն՝ իրենց խնդիրները բարձրացնելու և պետության հետ հաղորդակցության արդյունավետ մեխանիզմներ կիրառելու համար։
Կարդալ ավելին

Իրավական գործընթացի արդյունքում կազմակերպության իրավունքները վերականգնվել են՝ վարչական ակտը ճանաչվել է անվավեր

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը, որը հանդիսանում է Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց անդամ կանգնած էր իրավական լուրջ խնդրի առջև։
Կարդալ ավելին

Հայտերի վիճակագրություն

Սա armrights.am հարթակի միջոցով ստացված հայտերի (ազդարարումների) քանակի վերաբերյալ վիճակագրությունն է, որը ներկայացվում է ըստ արդյունքների և այլ չափանիշների։

255

Ընթացք տրված հայտերի քանակը

41

Բավարարված հայտերի քանակը

12

Չբավարարված հայտերի քանակը