Համլետ Հովակիմյանն ասաց, որ տեղահանվել է Ստեփանակերտ քաղաքից։
Նա նշեց, որ աշխատանք է գտել, որպես էլեկտրիկ է աշխատում։
Համլետ Հովակիմյանի խոսքով՝ իր ընտանիքը 6 հոգուց է բաղկացած։ Պետության աջակցությունից օգտվում են, բայց ընտանիքից միայն երկուսն են, որ ամեն ամիս ստացել են, մյուսների պարագայում գումարը ուշացնում են, ինչի հետևանքով իրենք էլ խնդիրների առաջ են կանգնում։

————————
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։
Մանրամասները՝ տեսանյութում։