Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող շարունակական վայրագություններն ու վանդալիզմը:
Հայաստանի և հայ ժողովրդի սերնդեսերունդ մեզ փոխանցված պատմական և մշակութային հարստությունն այսօր վտանգի տակ է և անօրինական ու անմարդկային գործողությունների է ենթարկվում Ադրբեջանի կողմից:
o վնասները և ավերածությունները վերաբերում են տարբեր տարածքների բազմաթիվ հուշարձանների,
o ավերվել են հատկապես հայկական մշակութային ծածկագիր կրող օբյեկտները (եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանատներ),
o ավերածությունների մեծ մասը տեղի է ունեցել ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո։
- Ականատեսների վկայություններ.
o տեղի բնակիչները և միջազգային դիտորդները հաստատել են վանդալիզմի և հուշարձանների ոչնչացման դեպքերը։
o Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու թիրախավորված գնդակոծում,
o Շուշիում Հայոց ցեղասպանության և պատերազմների զոհերի հիշատակի կոթողի ավերում,
o Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու
քանդում,
o Ջաբրայիլի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու
անհետացում,
o 12-րդ դարի Խուդաֆերինի պատմական կամրջի ոչնչացում,
o 12-րդ դարի Ջուլֆայի գերեզմանատան ոչնչացում,
o Այլ եկեղեցիների, խաչքարերի և պատմական հուշարձանների վնասում կամ ոչնչացում (օր.՝ Մեխակավանի, Մատաղիսի եկեղեցիներ)։
Այս գործողությունները վկայում են հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված համակարգված քայլերի մասին, որոնք վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային արժեքները:
Հանրահայտ է, որ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը մշակութային օբյեկտների պաշտպանությունը զինված ընդհարումների ժամանակ իրենց պաշտպանության տակ են վերցնում, իսկ
Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 8-ր դհոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում: Բայցևայնպես, հայկական հետքը վերացնելու ադրբեջանական մոլուցքը չի ճանաչում մարդկային ու համամարդկային, միջազգային ու ներպետական, համաշխարհային ու բարոյական և ոչ մի սահման։
Տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության ակունքների հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց զերծ մնալու՝ Ադրբեջանին ուղղված միջազգային կառույցների կոչերն ու բանաձևերը, որոնց հիմքում ընկած են միջազգային այնպիսի կարևոր փաստաթղթեր ու հանրահայտ սկզբունքներ, ինչպիսիք են Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) որոշումները, ԵՄ Խորհրդի եզրակացությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներն ու հռչակագրերը, ՄԱԿ-ի, Հաագայի կոնվենցիաներն ու արձանագրությունները, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», միջազգային կոնվենցիաներն ու Եվրոպական միության սկզբունքները, շարունակում են մնալ անհետևանք։
Չնայած իրավիճակի լրջությանը՝ մշակութային հուշարձանների ոչնչացման փաստերը հաստատող միջազգային լայնածավալ հետաքննություններ չեն իրականացվում։ Այնուամենայնիվ, միջազգային մի շարք կազմակերպություններ և երկրներ այս կապակցությամբ շարունակում են մտահոգություն հայտնել. Եվրախորհրդարանն
ընդունել է Ադրբեջանի գործողությունները դատապարտող մի քանի
բանաձևեր և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված կոչեր։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ
Amnesty International-ը, Human Rights Watch-ը և այլք մտահոգություն են հայտնել ավերածությունների մասին հաղորդումների վերաբերյալ և կոչ են արել անկախ հետաքննություն անցկացնել։
Մենք կոչ ենք անում մշակութային ժառանգության պահպանության միջազգային, տարածարջանային, ներպետական ու ազգային բոլոր դերակատարներին, մասնավորապես՝
UNESCO (United Nations Educational, Scientific and Cultural Organization), ICOMOS (International Council on Monuments and Sites), Blue Shield International, Council of Europeև իրավունքների բոլոր պաշտպաններին,
անմիջապես միջամտել և կանխել այս սարսափելի գործընթացը:
Մեր պահանջն է, որ Ադրբեջանը դադարեցնի Արցախում գտնվող մշակութային ժառանգության ոչնչացումը և ապահովի մշակութային ժառանգություն հանդիսացող օբյեկտների պահպանումը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու չափանիշների համահունչ:
Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության ակունքները հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց պաշտպանելու ուղղությամբ։
Ցանցի քարտուղարության գործառույթները իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ ԻՀԱ) կողմից։ ԻՀԱ-ն 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ։