Իրավաբանների հայկական ասոցիացիան հյուրընկալել է Ֆրանսիական միջազգային ռադիոյի լրագրող Սերգեյ Դմիտրիևին

18.06.2024
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) հյուրընկալեց Ֆրանսիական միջազգային ռադիոյի (Radio France internationale, RFI) լրագրող Սերգեյ Դմիտրիևին։ Վերջինիս այցի նպատակն էր Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների առջև ծառացած ներկա մարտահրավերների, ինչպես նաև Հայաստանի կառավարության և ԻՀԱ-ի կողմից այդ մարտահրավերներին դիմակայելու և խնդիրների լուծման ուղղությամբ նախաձեռնությունները հասկանալը:
Հանդիպման ընթացքում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի իրավաբան/փորձագետ Մարիամ Զադոյանը խոսել է բռնի տեղահանված բնակչության դժվարությունները մեղմելուն ուղղված տարբեր ծրագրերի վերաբերյալ և ներկայացրել իր տեսակետները։ Այս ծրագրերը ներառում են ժամանակավոր պաշտպանության միջոցառումներ, ֆինանսական աջակցություն բնակարանային և հիմնական կարիքները հոգալու համար, ինչպես նաև բնակարանային աջակցության նոր ծրագիր: Տիկին Զադոյանը համապարփակ բացատրեց մնացած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ԻՀԱ-ի նախաձեռնած քայլերը։
Տիկին Զադոյանը կարևորեց կազմակերպության կողմից տրամադրվող իրավական աջակցությունը՝ ընդգծելով «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի կարևոր դերը։ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագիրը գործում է 2024 թվականի փետրվարի 1-ից։ Ծրագիրն արդեն զգալի առաջընթաց է գրանցել՝ տրամադրելով 134 խորհրդատվություն, պետական մարմինների հետ նամակագրության միջոցով բազմաթիվ խնդիրներ լուծել և նկատելի հաջողությունների հասել շահերի պաշտպանության քաղաքականությունների ջատագովության և առանձին դեպքերի լուծման գործում:
Ծրագրի առանցքային բաղադրիչներից է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանցի ստեղծումը։ Ցանցի քարտուղարությունը իրականացնում է ԻՀԱ-ն: Բացի այդ, արցախահայերի իրավունքների պաշտպանության հարթակի՝ armrights.am-ի առաջիկա մեկնարկը նպատակ ունի շահառուներին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, տեղեկատվություն ինչպես նաև ակտիվ մասնակցություն ծագած խնդիրների լուծմանը: Այս հարթակը նպատակ ունի դառնալ տեղեկացված որոշումների կայացման, իրավական աջակցության և լրատվամիջոցների լուսաբանման հանգույց, որը խթանելու է տեղահանվածների բազմազան կարիքները լուծելուն միտված ամբողջական մոտեցումը:
Դմիտրիևն իր հիացմունքն է հայտնել ԻՀԱ-ի նվիրված աշխատանքի և ծրագրերի զգալի ազդեցության վերաբերյալ։ Լրատվամիջոցների ուշադրության, իրավական պաշտպանության և կառավարության նախաձեռնությունների համակցումը դիտվում է որպես առանցքային քայլ տեղահանված հայերի ծանր վիճակի վերաբերյալ իրազեկության բարձրացման և միջազգային աջակցություն ստանալու ուղղությամբ:
Իրավաբանների հայկական ասոցիացիան հավատարիմ է մնում տեղահանված հայերի իրավունքների և բարեկեցության պաշտպանությանն ուղղված իր հանձնառությանը, նրանց հասարակության մեջ առավել սահուն ինտեգրվելու համար անհրաժեշտ աջակցություն տրամադրելով:
Վերադառնալ ցանկ