Իրավական խնդիրներին առնչվող առցանց ներկայացված Ձեր հայտի վերաբերյալ մեր փորձագետի կողմից կտրամադրվի պատասխան երեք աշխատանքային օրվա ընթացքում։
Ձեր համաձայնությամբ՝ մենք կլուսաբանենք և կհանրայնացնենք Ձեր պատմությունը՝ Ձեր իրավական կարիքները լսելի դարձնելու, խնդիրները լուծելու և իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։
Մենք կօգնենք Ձեզ լինել իրազեկ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների և պաշտպանության երաշխիքների մասին։
Ձեր հայտերից հավաքագրված օրենսդրական բացերի և առկա խնդիրների համակարգային լուծման նպատակով մեր կողմից կմշակվեն և իրավասու պետական և ՏԻՄ մարմիններին կհասցեագրվեն հանրային քաղաքականություների բարելավման առաջարկություններ։
2024թ. մարտին 63-ամյա Իրինա Ավագյանը, ով Արցախից բռնի տեղահանման հետևանքով հաստատվել էր Մեղրաձորում, հայտնվեց առանձնահատուկ խոցելի իրավիճակում։ Կարդալ ավելին