Շահառուները տեղեկացվեցին իրենց աջակցության գումարի հասանելիության (կամ տրամադրման վայրի) մասին և այն ստանալու հնարավորություն ունեցան

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) կարողացել է օգնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքին ստանալ իրենց հասանելիք սոցիալական աջակցությունը:
Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Արմեն և Վարյա Ջալալյանները դիմել էին ԻՀԱ-ին՝ իրավաբանական օգնություն խնդրելով իրենց հոկտեմբեր ամսվա աջակցության գումարը ստանալու հարցում: Նրանք չէին կարողացել ժամանակին ստանալ գումարը «Հայփոստ»-ից, և այն հետ էր վերադարձվել իրավասու մարմնին:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում ԻՀԱ-ն նախապատրաստել և գրություն է ուղարկել Միասնական սոցիալական ծառայությանը (ՄՍԾ): Գրության մեջ պարզաբանվել է, որ գումարը ժամանակին չստանալը չի կարող հիմք հանդիսանալ սոցիալական աջակցությունից զրկելու համար:
ԻՀԱ-ի ջանքերի շնորհիվ ՄՍԾ-ն վերանայեց իրավիճակը և տեղեկացրեց, որ Ջալալյանների հոկտեմբեր ամսվա աջակցության գումարները փոխանցվել են շահառուների բանկային հաշիվներին։
Back to the list